Tert.amLife-ը գրում է
«Տղաներս բացարձակ չեն երգում: Պետք է կարողանալ սթափ ծնող լինել և հասկանալ, որ չեն երգում: Զաբելը դեռ չգիտեմ, որովհետև փոքրիկ է, դեռ կտեսնենք: Տղաներս սիրում են երաժշտություն, սիրում են պարել, բայց երգն իրենցը չէ: Դա չի նշանակում, որ հետագայում երաժշտական գործիք չեն կարողանա նվագել, կկարողանան, բայց վոկալային տվյալները կամ լինում է, կամ՝ չի լինում: Դա ձեռքբերովի չէ:
Ասում են՝ ցանկացած ծնող դժվարանում է պատկերացնել, որ երեխան կարող է իր նույն մասնագիտությունն ունենալ, որովհետև դու այդ ճանապարհով անցնում ու բոլոր դժվարությունները տեսնում ես, ուզում ես իրեն հեռու պահել դրանից: Բայց նաև, մյուս կողմից հասկանում եմ, որ ինչ աշխատանք էլ ընտրեն, եթե ուզում են դա լավ անել, ապա դա հեշտ չի լինելու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: