44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերով բոլորին կոչ էր անում, որ հագնեն զրահաբաճկոն և սաղավարտ և գնան մարտի դաշտ, այդ կերպ ցույց տալով, որ Զինված ուժերում կա զրահաբաճկոնի խնդիր։

Քննչական կոմիտեն որոշել է 100 հատ զրահաբաճկոն ձեռք բերել «ՎԱՆՏԵԽՄԱՏ»ՍՊԸ-ից և սա այն դեպքում, որ նախկինում զրահաբաճկոններ չեն կրել ու չեն արվել նման գնումներ՝ քննչականի աշխատակիցների համար։

Հայտնի չէ այս բացառիկ գնման նպատակը, համենայն դեպս Երևանի փողոցներում դժվար թե մարտեր ընթանան՝ գոնե խաղաղության ձգտող Փաշինյանի կառավարության հաշվարկով։ ՔԿ-ի համար ծանր օրեր են եղել պատերազմի զոհերի հարազատների բունտերի ժամանակ և Սրբազան պայքարի աջակիցների կողմից ՔԿ շենքը շրջափակելու ժամանակ։ Ստացվում է զրահաբաճկոնով ՔԿ աշխատկիցները պիտի հայրենկիցներից պաշտպանվեն։ Բայց շատ ավելի հետաքրքրական է Արգիշտի Քյարամյանի նոր «գործընկերոջ ծագունաբանությունը»։

Քյարամյանի գլխավորած կառույցին զինած ընկերությունը հետհեղափոխական գործարարներից մեկինն է պատկանում, «ՎԱՆՏԵԽՄԱՏ» ՍՊԸ-ն հիմնվել և պետռեգիստրում գրանցվել է 2019 թվականին ։ Պայմանագրի արժեքը կազմում է 36 մլն 629 հազար ՀՀ դրամ։ Պետռեգիստրից տեղեկանում ենք, որ ՎԱՆՏԵԽՄԱՏ»ՍՊԸ-ն գրանցված է Վանաձոր քաղաքում և 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Հայկ Հովսեփյանին։ Փաստորեն Արգիշտի Քյարամյանը շատ է մտածում իր և աշխատակիցների անվտանգության և բերեկեցության մասին։

Հիշեցնենք, որ վերջերս Քննչական կոմիտեն 122 մլն դրամով ձեռք էր բերել նաև 10 էլեկտրոմոբիլ։

 

Սևակ Հովհաննիսյան 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել