Sshamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 08.00-ի սահմաններում Թամանցիների փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 51 երթուղին սպասարկող «Ժոնգթոնգ» ավտոբուսն ու Mercedes մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Բախման հետևանքով Mercedes-ն էլ հարվածել է ծառին։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։

Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների ու վիրավորների ինքնությունը։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել