24news.am-ը գրում է․
Մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ «Արթմեդ» բժշկական կենտրոնից փախուստի է դիմել քրեական հեղինակություն, կալանավորված անձ Կոնստանտին Հունանյանը, որն առավել հայնտի է Ալավերդյանցի Կոկո մականվամբ: Նա կասկածվում է «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու մեջ։
24News-ին հայտնի դարձավ, որ վերջինս Արթմեդում բուժում ստանալիս է եղել, այսօր կեսօրից հետո նրան դուրս պետք է գրեին, առիթից օգտվել և փախչել է։ 24News-ի աղբյուրի փոխանցմամբ Կոկոյին հսկել են Պրոբացիայի ծառայության 6 աշխատակից։ ԲԿ-ում զարմացած են, թե ինչպե՞ս կարող էր 6 հոգի հսկող ունեցող մարդը փախչել։
24News-ը փորձեց կապ հաստատել Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակի հետ և պարզաբանումներ ստանալ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։
Նյութի աղբյուր՝ https://www.24news.am/index.php/news/364401
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել