Lurer.com-ը գրում է.
Պերուի հռոմեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Գաբինո Միրանդան ազատվել է աշխատանքից` ենթադրաբար, մանկապղծության պատճառով. գրում է BBC-ն:
Եկեղեցին ոչ մի կերպ չի մեկնաբանում Միրանդային աշխատանքից ազատելու պատճառները, սակայն Պերուի եպիսկոպոսներից մեկը բացատրել է այդ կադրային որոշումը Վատիկանի նոր քաղաքականությամբ՝ մանկապղծության նկատմամբ բացարձակ անհանդուրժողականությամբ:
Նախկին եպիսկոպոսի դեմ մեղադրանքները ստուգվում են Պերուի գլխավոր դատախազությամբ, սակայն «Օպուս Դեի» կաթոլիկ կազմակերպությունն արդեն հասցրել է հայտարարել, որ Գաբինո Միրանդան ամբողջովին հերքում է իր հասցեին հնչեցված մեղադրանքները:
Նյութի աղբյուր՝ http://lurer.com/?p=116238&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել