Արարատ-Ալաշկերտ. խաղից հետոArmsport.am-ը գրում է.

Հայաստանի Բարձրագույն խմբի 6-րդ տուրի «Արարատ»-«Ալաշկերտ» (5:0) խաղից հետո, մարզիչները խոսեցին հանդիպման վերաբերյալ.

Աբրահամ Խաշմանյան («Արարատ»). Խաղի մասին շատ բան ասել չեմ կարող: Հաշիվն ամեն ինչ ասում է: Իհարկե, ես գոհ եմ արդյունքից: Միակ դժգոհությունն այն է, որ իմ լավ ընկեր Արմեն Սանամյանին տխրեցրի (ժպտում է): Ես կատակում եմ, բայց հոգու խորքում ինձ լավ չզգացի, որ Արմեն այսօր տխուր կհեռանա մարզադաշտից:

Արմեն Սանամյան («Ալաշկերտ»). Առաջին հերթին ցանկանում եմ շնորհավորել «Արարատին»` լավ խաղի համար: Մեր այսօրվա խաղի վրա ազդեց այն, որ 7 օրվա ընթացքում երրորդ խաղն էինք անցկացնում, նաև այն, որ բացակայում էր թիմի ավագ Արա Հովհաննիսյանը: Մենք ամեն խաղի խաղադաշտ են դուրս գալիս հաղթանակի համար: Իհարկե, այժմ թիմը հոգեբանական լավ վիճակում չէ, բայց մենք աշխատում ենք, որ շտկենք իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել