Operativ.am-ը գրում է.
ԱՄՆ–ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում 50-ամյա Շերոլին Ջեքսոնը տուն է վերադարձել իր հուղարկավորությունից 13 օր հետո: Օգոստոսի սկզբին կինը կորել է, նրա ընտանիքը դիմել է ոստիկանություն և հայտնել կնոջ անհետանալու մասին: The Daily Mail-ի փոխանցմամբ` որոշ ժամանակ անց իրավապահ մարմինները ընտանիքին տեղեկացերլ են, որ անհետացած կնոջը գտել են մեռած: Ոստիկանության ներկայացրած մահացած կնոջ նկարները, տեսնելով, որդին հաստատել է, որ մահացած կինն իր մայրն է: Ընտանիքը հուղարկավորել է մահացած կնոջը, իսկ հուղարկավորությունից երկու շաբաթ անց պարզվել է, որ կինը ողջ է: Հետագայում պարզվել է, որ կորած կինը եղել է հոգեբուժարանում` հիշողության կորստի պատճառով: Կնոջ հայտնվելուց հետո ոստիկաններին մնում է պարզել, թե ով էր այն կինը, ում հուղարկավորել են: