Panorama.am-ը գրում է.
Եթե Կոկս-Կվասնեվսկու մոնիտորինգային խումբը հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանում դրական եզրակացություն չներկայացնի, ապա Եվրամիության և Ուկրաինայի միջև Ասոցացման համաձայնագրի ստորագրման հարցում «խնդիրներ կառաջանան»: «Украинская правда» պարբերականի փոխանցմամբ, Յալթայում «Yes» ամենամյա հանդիպման ժամանակ Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարայի հետ քննարկման ընթացքում այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էլմար Բրոկը:
«Մենք ի սկզբանե ասել ենք, որ մինչև Ասոցացման համաձայնագրի ստորագրումը պետք է կատարվեն բոլոր պահանջները: Առաջին խնդիրը Յուլիա Տիմոշենկոյի հետ կապված ընտրողական արդարադատությունն է: Եթե պարոն Կոկսը և պարոն Կվասնեվսկին չկարողանան հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանում դրական եզրակացություն ներկայացնել, ապա մենք խնդիրներ կունենանք»,- նշել է Է. Բրոկը:
Նրա կարծիքով` դեռ ժամանակ և հնարավորություն կա Յուլիա Տիմոշենկոյի գործի լուծման համար. «Դեռ հնարավոր է լուծում, որը կօգնի ստորագրել վիլնյուսյան համաձայնագիրը»,- ասել է Է. Բրոկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ