Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել հոսանքահարման հետևանքով: Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժնում օպերտատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մարիա» ռեզորթում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու պարեկները նշված հանգստյան տան տանիքի վրա հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 46-ամյա Վասիլի Ս.-ի դին:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս տանիքի վրա աշխատանքներ կատարելու նպատակով բարձրացել է այնտեղ ու անզգուշաբար գլխով դիպել է տանիքի վրայով անցնող 10 հազար կիլովատ լարին, ինչի հետևանքով հոնսանքահարվել և տեղում մահացել է:
Դեպքի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին քննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: