«Ես չեմ մեծանում, բայց ծերանում եմ: Ծաղրածուն արդեն արժեզրկված է, որովհետև այդ մարդուկի մեջ էլ կա մշակույթ, իսկ այսօր այդ մշակույթի հերն անիծել են: Ամաչում ես դառնաս ծաղրածու:
Հպարտություն կա, երբ մոտենում և ասում են՝ ես փոքր էի, դուք ինձ խաղալիք եք տվել: Իմ հաջորդ հարցը հետևյալն է՝ այդ խաղալիքը հիմա կա՞:
90 տոկոսի պատասխանն՝ այո է: Այսօր մենք մեր երեխաներին քիչ բան ունենք նվիրելու, թողնելու: Քանի գնում, հասկանում ենք, որ նոր սերնդին դաշտ չենք տալիս: Ես ուզում եմ, որ հիմա ապրենք մի շրջան, որ ոչ մի բանի մասին չխոսենք, բայց անենք ամենակարևորը՝ լռենք: Եկել է լռելու շրջանը: Խոսքը այնքան արժեզրկեցին, մնացել է աչքը, ներսը և սիրտը: Բայց հասանք այն օրին, որ վախենում ենք անգամ իրար աչքերի մեջ նայել:
Հպարտությունը կոտրեցին, ամեն մեկս մերը թողած՝ մեղքը դիմացինի մեջ ենք փնտրում, մեր մեջ պիտի կարողանանք տեսնել: Կարողանանք ուրիշի ցավով ապրել ու ուրիշի կոքին լինել, դա այսօր ամենամեծ բանն է, որ պակասում է: Առաջ ես դրա անունը սեր էի դրել, դրա անունը՝ մարդ է: Այսօր ամենամեծ արժեքը դա է: Այսօր ամենադաժան բանը մարդ մնալն է»,- «Հայացք» հաղորդման շրջանակներում ասել է դերասան Լևոն Հարությունյանը: