Operativ.am-ը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:

Դերասան Խորեն Լևոնյանը ևս պարգևատրվել է պատվավոր կոչումով:

Լրագրողների հետ զրույցում դերասանը շնորհավորեց անկախության տոնի կապակցությամբ, և ասաց, որ կարևորը ոչ թե մեդալն է, կամ այն, թե ինչպես կկոչեն քեզ, այլ կարևորն այն է, որ հայրենիքի անկախության օրը գնահատվում են մշակութային և այլ բնագավառի մարդիկ: Ըստ դերասանի` հատուկ վերաբերմունքից հետո մարդիկ սկսում են ավելի պարտավորված աշխատել. «Կարևորը դա է, ու դա պարտավորեցնում է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել