Lurer.com-ը գրում է.

ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել ՄԱԿ-ի նստաշրջանին մեկնող հինգ էկվադորցու. հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով Էկվադորի ԱԳՆ-ին:

Գերատեսչության տվյալներով` Էկվադորի պատվիրակության ներկայացուցիչները պետք է ներկայացնեին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային զեկույց ամերիկյան Chevron-Texaco նավթային ընկերության կողմից շրջակա միջավայրի աղտոտման մասին: Դիվանագետները նշել են, որ Էկվադորում ԱՄՆ-ի դեսպանատունը վերադարձրել է անձնագրերը` առանց որևէ բացատրության:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնվել էր այն մասին, որ Էկվադորն ու Կուբան քննադատել են ԱՄՆ-ի գործողությունները՝ Վենեսուելայի պատվիրակությանը վիզա չտրամադրելու և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ինքնաթիռի համար օդային տարածքը փակելու գործում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել