Դավանափոխ եղած Աշրաֆ Իսլամը ծրագրում էր սպանել Արքայազն Հարիին մի հարձակման ժամանակ, որը նա անվանել էր «Թագավորական օպերացիա»Բելֆաստում ծնված 31-ամյա Աշրաֆ Իսլամը հանձնվեց ոստիականությանը: Նա Հաունսլուի ոստիկանության աշխատակիցներին ասաց, որ ինքը արքայազնի վրա մոտ հեռավորությունից ցածր տրամաչափի ատրճանակով կրակելու ծրագիր էր մշակել:  

Mark Townley converted to Islam in Belfast Mugshot of Ashraf Islam

Դավանափոխությունից առաջ և հետո. Մարկ Դեյվիդ Թաունլին Բելֆասթում իսլամ ընդունեց և անունը փոխեց Աշրաֆ Իսլամ  

Իսլամն ասաց, որ ծրագրում էր սպանել Արքայազն Հարրիին: Նա այսպես պատճառաբանեց իր ատելությունը Հարրիի հանդեպ. «Աֆղանստանի վետերան Հարրիի ձեռքերն արյունոտ են»: Մեղադրող Լին Թաունլին ասաց. «Մայիսի 23-ին Հանսլոուի  ոստիկանական  բաժանմունքում Աշրաֆ Իսլամը խոստովանեց, որ ինքը պատրաստվ ում էր  Արքայազն Հարրիին սպանել»: Իսլամը, ով պաշտոնապես փոխել է իր անունը 2010 թ.-ին, Թայլանդից Միացյալ Թագավորություն ժամանեց իր խոստովանությունից մի օր առաջ:

Տիկին Թաունլին ասել է, «Նախկին ամուսինս ասաց, որ ծրագրում էր Էլիզաբեթ Թագուհու ծննդյանը նվիրված շքերթի ժամանակ զբոսաշրջիկի կերպարանքով մոտենալ մի ոստիկանի և խլել նրա զենքը, որպեսզի ստիպված չլիներ իր հետ ատրճանակ բերել Լոնդոն: Նա Թայլանդում մարզվում էր, որպեսզի  լավ մարզավիճակում լիներ սպանությունը գործելիս: Նա նաև նախատեսում էր բազմազանության համար հեռախոսով նախազգուշացում ուղարկել նախքան սպանությունը»:

Իսլամի համակարգչում մի փոաստաթուղթ գտան, որում գրված էր, «Նշան բռնել թիրախի վրա: Ոչ մի քաղաքացի չպետք է վնասվի: Օգտագործել ցածր տրամաչափի ատրճանակ մոտ հեռավորությունից: Իսլամիստ ծայրահեղականի տպավորություն չգործել»:  

Islam planned to disarm an officer at Horse Guards Parade while disguised as a tourist and then use the gun to shoot Harry at close range

Տիկին Թաունլին դատարանում հայտնել է, որ Հեթրոու ժամանելուց հետո Իսլամը կանգ է առել «Թրեվըլլոջ» հյուրանոցում և հաջորդ առավոտ ժամը 11-ին գնացել է Հանսլոուի  ոստիկանական բաժանմունք:  Նա ոստիկանատան հերթապահ աշխատակցին հաղորդել է, որ ցանկանում է նրա հետ առանձին խոսել մի սպանության մասին: Իսլամը հայտնել է, որ ներկայացել է ոստիկանական բաժանմունք, քանզի ցանկանում էր ընդունել իր մեղքը մի ծանր հանցագործության մեջ, որը ինքը պատրաստվում էր գործել հաջորդ օրը: Նա պնդում էր, որ Միացյալ Թագավորության անվտանգության մարմինները հետևում էին իրեն:

Պոտենցիալ մարդասպանն ասել է, որ ինքը որոշել է խոստովանել այն ժամանակ, երբ մայիսի 23-ի առավոտյան վախի և անհանգստության զգացումներով է համակվել: Մայիսի 25-ին Իսլամը Աքսբրիջի դատարանում մեղավոր ճանաչվեց սպանության ծրագիր կազմելու մեջ: Դատարանը հետաձգել է դատավճռի կայացումը մինչև նոյեմբերի մեկը: Դատարանը որոշեց սպասել մինչև դատաբժշկական եզրակացության հրապարակումը, ինչից հետո պարզ կլինի, թե արդյոք  Իսլամը մեղսունակ է

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել