Emedia.am-ը գրում է.

Պատվիրակության կազմում ընդգրկված են բնապահպանության, մշակույթի, գիտության, առողջապահության, սպորտի, երիտասարդության, զանգվածային լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչներ:

Համագործակցության նախագահությունը ստանձնած Բելառուսի Հանրապետության մայրաքաղաքում կազմակերպվող «2013 թվականը՝ ԱՊՀ մասնակից պետությունների բնապահպանական մշակույթի և շրջակա միջավայրի պահպանության տարի» խորագրով համաժողովին մասնակցելու են ԱՊՀ բոլոր երկրների պատվիրակությունները:

Սեպտեմբերի 24-ին Հասմիկ Պողոսյանը՝ որպես ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամ, համաժողովի շրջանակներում մասնակցելու է նաև ՀՀՄՀ խորհրդի հերթական նիստին և ԱՊՀ մասնակից պետությունների ճյուղային համագործակցության մարմինների ղեկավարների հերթական կոորդինացիոն խորհրդակցությանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել