Panorama.am-ը գրում է.
ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ այսօր պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ: «Անկախության տոնը մեր երկրի գլխավոր պետական տոնն է: Արդեն 22 տարի է, ինչ մեր ժողովուրդը շրջափակման պայմաններում, հաղթահարելով բոլոր դժվարությունները, վերակերտում, ամրապնդում է իր պետականությունը»,- ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:
Անկախության ամենամեծ նվաճումը ԶՈՒ գլխավոր շտաբի պետը համարում է ազգային բանակի ստեղծումը: «Հայոց բանակը անգնահատելի արժեք է հայ ժողովրդի համար: Այն անցել է պատերազմի միջով, տարել փայլուն հաղթանակ` ազատագրելով գերության մեջ գտնվող Հայաստանի մի մասը և արդեն երկու տասնամյակից ավելի հաջողությամբ իրականացնում է հայկական երկու նորանկախ պետությունների անվտանգության, նրանց սահմանների հուսալի պաշտպանության առաքելությունը»,- շեշտեց Յուրի Խաչատուրովը:շ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ