1. Մայր Թերեզա

Նրա իրական անունն է Ագնես Գոնջա Բոյաջիու, նա ծնվել է 1910թ.-ի օգոստոսի 26-ին մակեդոնական Սկոպյե քաղաքում: Արդեն 18 տարեկանում Ագնեսը մեկնում է Իռլանդիա, որտեղ ընդգրկվում է «Իռլանդացի Լորետա քույրեր» վանականների խմբում: 1931թ. ընդունում է կուսակրոնություն և ստանում Թերեզա անունը: Աղջկան ուղարկում են հեռավոր Հնդկաստան՝ Կալկուտտու, որտեղ նա դասավանդում է դպրոցում: Շուտով Ագնեսը Կալկուտտուն կամզմակերպում է «Միսսիոներական Սիրո Քույրեր» վանական խումը, որը զբաղվում էր հիվանդերին և անտուններին օգնություն տրամադրելով: Ժամանակի ընթացքում խմբի գործունեությունը դուրս է գալիս Հնդկաստանի սահմաններից: Բարեգործության մասշտաբներն ուղղակի ցնցող էին: Այս փոքրիկ, համեստ կինը կարողացավ անել այն, ինչ չէր հաջողվում բազմաթիվ երկների կառավարություններին: Ներկայումս նրա կոնգրեգացիան ունի 400 կենտրոններ 111 երկրներում: Մայր Թերեզան մահացել է 1997թ. սեպտեմբերի 5-ին, 87 տարեկանում:
2. Գրետա Գարբո
Արիտոկրատուհու արտաքինով այս դերասանուհին անհավանական հայտնություն է ստացել նկարահանվելով համր ֆիլմերում: Իր հմայիչ տեսքով և յուրահատուկ առեղծվածային կերպարով նա ուղղակիորեն գայթակղում էր հանդիսատեսին: Կինոարվեստի ամենահայտնի աստղերից մեկը հաջողության է հասել նաև ձայային ֆիկմերում: 1954թ.-ին դերասանուհին «Օսկար» է ստացել կինոարվեստի զարգացման մեջ ներդրումի համար: Գրետան իր շուրջ ստեղծել էր առեղծվածային մթնոլորտ, դարձել էր գեղեցկության և ոճի էտալոն՝ ցույց տալոց թե ինչպիսին պետք է լինի իրական շքեղ կինը:
3. Կոկո Շանել
Շնորհիվ տոկուն կամքի, խելացիության և անհավանական տաղանդի վաղ որբացած Գաբրիել Բոնյոր Շանելը կարողացել է դառնալ անկրկնելի մադմուազել Կոկո և գլխիվայր շուռ տալ նորաձևության աշխարհը: 20-րդ դարի առաջին կեսին Կոկոն միլիոնավար կանաց համար նորաձևության խորհրդանիշ էր համարվում: Նա կտրականապես փոխեց գործարա կնոջ կերպարը՝ ստիպելով աշխարհին հավատալ, որ կանայք կարող են տղամարդկանց հետ հավասար հնարավորություններ ունենալ:
4. Մերիլին Մոնրո

Նա հայտնի է ամբողջ աշխարհով որպես դերասանուհի, երգչուհի և սեքս խորդրդանիշ: Նրան պաշտում են միլիոնները: Մոնրոյի ոտքերի տակ էին հազարավոր տղամարդիկ: Նրա նկարն էր զարդարում «Playboy» ամսագրի առաջին համարը, Մոնրոյին է պատկանում հայտնի արտահայտությունը՝ «Տվեք աղջկան բարձրակրունկ կոշիկներ և նա կգրավի աշխարհը»: Սակայն նա հեռացավ այս աշխարհից դժբախտ և չբացահայտված: Մերիլին Մոնրո դարձել է դարաշրջանի խորհրդանիշը:
5. Ժակլին Քենեդի

Ամերիկայի ամենաերիտասրադ նախագահի ամենաերիտասարդ «առաջին տիկինը» կարողացել է գրավել աշխարհն իր նրբաճաշակությամբ, աննկարագրելի շարմով և հրաշալի վարքագծով: Իր ամուսնու մահից հետո Ժակլին Քենեդին լեգենդ դարձավ: Չնայած նրան, որ լեգենդները հասարակ մարդկային երջանկության իրավունք չունեն, նա փորձեց դրան հասնել: Ձեռնոց նետելով ամբողջ աշխարհին, նա ամուսնացավ հունական մուլտիմիլիարդեր Արիտոտել Օնասսիսի հետ: Իր յուրօրինակ ճաշակը և հասարակության առջև պահելու կարողությունը հարազարավոր աղջիկների ներշնչեցին փոփոխությունների դիմելու:
6. Արքայադուստր Դիանա

2002թ.-ի BBC-ի անցկացված հարցումի արդյունքներով Արքայադուստր Դիանան զբաղեցրեց երրորդ տեղը ամենահայտնի բրիտանացիների ցուցակում: Նրան անվանում էին «սրտերի թագուհի» իր անհավանական բարիության, անկեղծության համար: Դիանան շատ էր զբաղվում բարեգործությամբ, հիմնականում հանդիսանում էր ՄԻԱՎԻ-ի դեմ պայքարի ակտիվիստ: Նրա սերն իր որդիների հանդեպ, երջանիկ լինելու ցանկությունը և վաղաժամ մահը 20-րդ դարի վերջում դարձրեցին Լեդի Դիի կերպարը պաշտամունքային:



