Բոլոր տեսակի կռիվները, ծեծկռտուքները բաժանվում են երկու տեսակի։ Այնպիսիք, որոնց դուք անմիջական մասնակցություն եք ցուցաբերում և այնպիսիք, որոնց դուք ուղղակի հետաքրքրությամբ կողքից նայում եք։
Ի՞նչ անել, եթե կռվարար եք...
Կռվի առաջին տարբերակին մեծապես օգնում են լավ զարգացած երկաթյա մկանային համակարգը և կարատեի սև գոտին։ Բայց ամենահուսալի մարտավարությունը առաջին տարբերակից երկրորդին անցում կատարելն է։ Այդ նպատակով.
- Իրադրության ռիսկի ավելացման դեպքում սովորեք կանխատեսել իրադարձությունների զարգացումը գոնե 2-3 րոպե առաջ. դա «կենդանի մնալու» դպրոցի ոսկե կանոններից մեկն է։
- Սովորեք ինքնապաշտպանական մի քանի եղանակ, ժամանակ մի՛ խնայեք դրանք մեքենայական աստիճանի հասցնելու համար։ Եթե դրանք երբեք պետք չգան, ապա, համենայն դեպս, կաճի ձեր վստահությունը։
- Բայց մի՛ եղեք չափազանց ինքնավստահ` նույնիսկ ունենալով հարմար երկաթյա մկաններ կամ զենք, մի՛ պահեք ձեզ շատ մարտական և խուսափեք մութ բակերից` ձեր ուժի դիմաց կարող է այլ ուժ գտնվել, զենքի դիմաց` մեկ այլ զենք։
- Եթե ագրեսիվ խոսակցություն է ծավալվել, որոշեք` չկա՞ արդյոք հնարավոր մի միջոց լարված իրադրությունը հանդարտեցնելու համար. տեղափոխվել մեկ այլ վայր (ինչ-որ հաստատություն կամ մեքենա), եթե առաջացնում եք ձեր խոսակցի զայրույթը, փորձեք ընդունել նստած դիրք (դա նվազեցնում է ագրեսիվությունը) ուշադիր լսեք և ստիպեք պատասխանել, հիշել, խորհել, աշխատեք երկխոսություն ծավալել, խոսակցությունը զգացմունքից տանել դեպի գործի էությունը։
- Այդ դեպքում պետք չէ գոռալ, ուշադրություն գրավել, հրամայել («ձայնդ կտրի՛ր, նստի՛ր») կտրուկ շարժումներ անել խոսակցի ուղղությամբ, գնալ կամ թեքվել նրան մեջքով։
- Եթե լարված դրությունից խուսափել չի հաջողվում, փորձե՛ք հակառակորդին ճնշել հոգեբանորեն։ Խոսե՛ք նրա հետ վստահ, եթե պետք է` ագրեսիվ։ Հակառակորդը պետք է հասկանա, որ դուք գիտեք ձեր գինը, կարողացե՛ք ինքներդ ձեզ պաշտպանել, ձեզ ոչ մի դեպքում զոհի կարգավիճակում մի՛ ներկայացրեք։
- Եթե հարձակվել են ձեզ վրա, խուճապի մի՛ մատնվեք, մի՛ շփոթվեք, թույլ մի՛ տվեք ձեզ վախեցնեն։ Բայց և, իհարկե, մի՛ աշխատեք «մարտը տանել մինչև հաղթանակը»։ Ձեր միակ նպատակը կռվին վերջ տալն է (եթե դուք վստահ չեք, բնականաբար, որ կարող եք խուլիգանին ոստիկանությանը հանձնել)։
Կռիվը սեփական անձի համար պայքար է` առանց կանոնների։ Դուք անհրաժեշտ պաշտպանության իրավունք ունեք, բայց հաճախ շատ դժվար է հաղթահարել ներքին պատնեշը` լրջորեն ծեծել նույնիսկ բռնություն գործադրող անձին կամ գողին։ Շատ կարևոր է հակառակորդից ուժեղ լինել ներքուստ` համարձակ ու համառ։
Ի՞նչ անել, եթե դուք մենակ չեք։ Ահա, թե ինչպես է խորհուրդ տալիս վարվել ըմբշամարտի մասնագետը` Մոսկվայի բազմակի չեմպիոն Վալերի Լեբեդևը.
- Եթե ձեզ հետ կին ու երեխա կա, թող գնան լուսավոր և մարդաշատ տեղ, ոստիկան կանչեն, ամեն ինչ անեն, որ շրջապատի մարդկանց ուշադրությունը գրավեն։
Շարունակությունն՝ ԱՅՍՏԵՂ



