Telegram-ի կանոնները խախտողների IP հասցեները և հեռախոսահամարները կարող են փոխանցվել համապատասխան մարմիններին՝ ի պատասխան հիմնավոր իրավական հարցումների. իր ալիքում գրել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը.
«Մենք թարմացրել ենք ծառայությունների մատուցման մեր պայմանները և գաղտնիության քաղաքականությունը, որպեսզի ապահովենք դրանց համապատասխանությունն ամբողջ աշխարհի պահանջներին։ Այս միջոցն ընդունվել է հանցագործներին Telegram որոնողական համակարգի չարաշահումներից զերծ պահելու համար։ Որոնումը նախատեսված է ընկերներ գտնելու և նորություններ ստանալու, այլ ոչ թե ապօրինի ապրանքներ գովազդելու համար։ Թույլ չենք տա չարագործներին՝ խաթարել մեր հարթակի ամբողջականությունը, որից օգտվում է գրեթե մեկ միլիարդ օգտատեր»,-գրել է Դուրովը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել