Շախմատիստ Լևոն Արոնյանը գրառում է արել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտված Համաշխարհային շախմատային օլիմպիադայի, ինչպես նաև ՖԻԴԵ-ի կողմից Հայաստանի թիմը դարի թիմ ճանաչելու կապակցությամբ:
«Շատ լարված Օլիմպիադա էր։ Շնորհավորում եմ Հնդկաստանին պատմական նվաճման համար։
Ինչ վերաբերում է մեզ, ուրախ եմ, որ կարողացա արծաթ նվաճել անհատական մրցաշարի ժամանակ և արծաթ՝ ԱՄՆ-ի թիմի կազմում։ Շնորհակալություն Ֆաբիին, Ուեսլիին, Լենիերին, Ռեյին, մեր մարզիչներ Ջոնին և Միշային։ Մենք այնքան էլ լավ չխաղացինք, բայց պայքարեցինք մինչև վերջ ու ունեցանք հիասքանչ վերադարձ երկրորդ հատվածում։
Բացի այդ, ուզում եմ կիսվել ինձ համար կարևոր ձեռքբերումով։ ՖԻԴԵ-ն իր 100-ամյակը տոնելիս Հայաստանը հայտարարել է դարի թիմ։ Շատ հպարտ եմ և ինձ համար մեծ պատիվ է եղել մաս կազմել այն թիմի, որը պատմություն է կերտել մեր ազգի համար։
Սիրում եմ բոլոր երկրպագուներին», - գրել է շախմատիստը։