Այս հոդվածում ներկայացնում ենք պատմության ամենաազդեցիկ մարդկանց ու խոշորագույն մտածողների կողմկց կիրառվող արդյունավեության իրենց գաղտնիքները:

1.Ինչպես մեզնից շատերը, Բեթովենը իր օրն սկսում էր սուրճ պատրաստելով: Ամեն բաժակի համար նա օգտագործում էր 60 սուրճի հատիկ:
2.Բենջամին Ֆրանկլինը շուտ էր պառկում քնելու և առավոտյան շուտ արթնանում: Ֆրանկլինն իր օրը սկսում էր ամբողջովին մերկ վիճակում կարդալով ու գրելով մոտ մեկ ժամ, այնուհետև նա հագնվում էր ու անցնում գործի:
3.Բազմաթիվ հայտնի գրողներ պարտադիր նախաճաշում էին, իսկ Վիկտոր Հյուգոն հում ձու էր նախընտրում նախաճաշին:
4.Մինչ աշխատավայր գնալը, Ֆրոյդն ամեն օր սափրվելու համար տուն էր կանչում իր վարսահարդարին:
5.Ագաթա Քրիստին երբեք սեղան չի ունեցել, նա իր 80 վեպերը, 19 պիեսներն ու բազմաթիվ այլ աշխատանքներ գրել է այնտեղ, որտեղ կարողացել է նստել:
6.Էռնեստ Հեմինգուեյը գրում էր կանգնած վիճակում:
7.Թոմաս Վուլֆը նույնպես գրում էր կանգնած վիճակում և օգտագործում սառնարանի մակերեսը, որպես սեղան (նրա հասակը հասնում էր 1,98մ-ի):
8.Ռեյնբոու Ռովելը իր բոլոր աշխատանքներրը գրել է « Starbucks» սրճարանների ցանցում:
9.Ռիչարդ Րայթն իր բոլոր աշխատանքները գրում էր Բրուկլինի Ֆորտ Գրին զբոսայգում, անկախ եղանակից:
10.Մայա Անգելուն նախընտրում էր գրելու համար առանձնանալ հյուրանոցներում ու մոթելներում:
11.Ֆրանկ Լլոյդ Րայթը չէր գծագրում ոչինչ, մինչև որ նախապես ամբողջ մանրամասնությամբ չպատկերացներ ամբողջական նախագիծը:
12.Թրումեն Քապոտը հարցազրույցի ժամանակ նշել է, թե չի կարողանում մտածել մինչև որ չի պառկում: Այսպես էր նաև Մարսել Պրուստը:
13.Երբ կոմպոզիտոր Իգոր Ստրավինսկին չեր կարողանում ստեղծագործել, նա գլխիվայր էր կանգնում ձեռքերի վրա:
14.Վուդի Ալենը ցնցուղ է ընդունում, իր մտածելն ու երևակայությունը խթանելու համար: Նա ամեն օր այնքան կարող է ցնցուղ ընդունել, որքան դրա կարիքը կզգա:
15.Դասական երաժշտության դշնակահար Գլեն Գուլդը երաժշտության ձայնագրման օրերին ավելի քիչ էր ուտում: Նա կարծում էր, թե դա օգնում էր իրեն ավելի սուր մտածել:
16.Գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շիլլերը պնդում էր, որ իր սեղանի վրա դրաված փտող խնձորների հոտը խթանում էր իր ստեղծագործական միտքն ու երևակայությունը:
17.Երբեմն կարևորը կենտրոնանալն է: Իր «Ուղղումները» ստեղծագործությունը գրելիս` Ֆրանկլին Ֆրանզենը իր համակարգչի մոտ ականջակալներ էր կրում ոչ մի ձայն չլսելու համար և աչքերը փակ պահելու համար հատուկ կտոր կրում ու տպոււմ փակ աչքերով:
18.Ստեֆան Քինգը գրում է ամեն օր և պարտադիր մինչև 2000 բառ, որը սովորաբար նրանից 5 ժամ է պահանջում:
19.1950թ.ից սկսած Վլադիմիր Նաբուկովն իր առաջին գրառումներն անում էր իդեքսային քարտերի վրա: Այս ձևով նա կարողանում էր հեշտությամբ տեղափոխել պարագրաֆներն ու գրքի գլուխները: Երբ գրողն արդեն վերջնական որոշում էր, թե ինչ հերթականությամբ է ուզում դասավորել դրանք, նրա կինը` Վերան, մեքենայագրում էր ամբողջական տեքստը:
20.Երբ Էնթոնի Թրոլոպը ավարտում է իր մի գիրքը, նա միանգամից սկսում է հաջորդը: Այսպես էր նաև Հենրի Ջեյմսը:
21. Աստվածաբան Ջոնաթան Էդվարդսը, ով հատկապես հայտնի է իր «Մեղավորները բարկացած Աստծո ձեռքերում», երբ դրսում էր լինում կամ ձիավարելիս, նա իր յուրաքանչյուր միտք ասոցացնում էր իր հագուստի մի մասի հետ ու ինչ-որ բան ամրացնում դրա վրա: Իսկ երբ նա հասնում էր տուն, իր հագուստի հետ ասոցացված մտքերն ադեն գրի էր առնում:
22.Ընթրիքից հետո Մարկ Տվենը իր ընտանիքի համար բարձրաձայն ընթերցում էր այդ օրը նրա գրած գործերը, որպեսզի ընտանիքի անդամները հայտնեին իրենց կարծիքները:
23.«Հարցազրույց վամպիրի հետ» ստեղծագորությունը գրելիս Էննի Րայսը քնում էր ամբողջ օրը իսկ գիշերը ստեղծագործում:
24. Գրող Ջերզի Կոսինսկին ամեն օր ութ ժամ էր քնում, սակայն իր 8 ժամյա քունը միանգամից չեր ստանում: Նա արթնանում էր ժամը 8-ին, կեսօրին 4 ժամ քնում այնուհետև նորից արթնանում մինչև գիշերվա ուշ ժամ արթուն մնում ու նորից քնում 4 ժամ մինչև հաջորդ օրվա սկիզբը:
25.Գիշերային բու Ուիլիամ դե Կունինգը հաճախ գլխարկ ու վերարկու էր կրում նկարելիս, քանի որ ժամը 5-ից հետո նրա արվեստանոցի ջեռուցման համակարգն անջատվում էր:



