Ինչպիսի՞ն կլինի աշխարհը 1000 տարի հետո: Անհեթեթ հարց է թվում. չէ՞ որ անգամ 100 տարվա ընթացքում աշխարհն այնքան արագ է փոփոխվում, որ դժվար է պատկերացնել, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն 1000 տարում: Ոչինչ հնարավոր չէ ստույգ ասել, սակայն կանխատեսումներ, այնուամենայնիվ, արվում են: Հատկապես հայտնի են գիտնական Ռեյ Կուրզվելիի` ապագայի մասին արած կանխատեսումները: Ահա 6 տեսլական այն մասին, թե ինչպիսին կլինի կյանքը 1000 տարի անց 

1. Շփում այլմոլորակայինների հետ

Տեխնոլոգիական զարգացումները գուցե հնարավորություն ընձեռեն ապագայում շփումներ հաստատել այլմոլորակայինների հետ: Գիտնական և գիտաֆանտաստիկ ժանրի գրող Ռեյ Կուրզվելին կարծում է, որ ապագայում հնարավոր կլինի ավելի հեռավոր ճանապարհորդություններ կատարել դեպի տիեզերք, ոտք դնել դեռևս չբացահայտված մոլորակներ և հանդիպել այլմոլորակայինների:  Ըստ ֆուտուրիստ, գիտնական և գրող Արթուր Քլարկի`  տեխնոլոգիան արդեն իսկ այնքան զարգացած է, որ կարող ենք կապ հաստատել այլմոլորակայինների հետ: Որոշ մարդիկ հիմա էլ հավատում են, որ իրենք առնչվել են այլմոլորակայինների հետ:  Այդ մասին անգամ հեռուստատեսային հաղորդումներ են հեռարձակվում:  

 

 

 

2.  Երկիր մոլորակի ապագան


Մթնոլորտի աղտոտում, ջրի աղտոտում, գլոբալ տաքացում... Բնապահպանական խնդիրների շարքն  անվերջանալի է: Դրանցից շատերն առաջացել են մարդկանց անխնա վերաբերմունքի հետևանքով: Ներկայումս մոլորակը բնապահպանական աղետի եզրին է հասել: Գլոբալ տաքացման հետևանքով ապագայում որոշ քաղաքներ կարող են ջրի տակ անցնել: Երկիր մոլորակի բնակչության թիվը գնալով աճում է. արդյո՞ք սննդամթերքը, վառելիքն ու բնական ռեսուրսները կբավականացնեն այդքան մարդու: Բազում վատատեսներ կասկածում են, որ Երկիր մոլորակը 1000 տարի հետո առհասարակ գոյություն կունենա:  Մարդկանց ագահության պատճառով Երկրագնդի ռեսուրսներն այնքան արագորեն են սպառվում, որ մեր մոլորակը չի հասցնում վերականգնել դրանք: Այս լույսի ներքո ապագան առանձնապես խոստումնալից չի երևում, սակայն Ռեյը հավատում է, որ տեխնոլոգիաիական նվաճումների շնորհիվ հնարավոր կլինի լուծել բազում բնապահպանական խնդիրներ:

3.  Բնակչության աճի հետ կապված խնդիրների լուծումը


Ըստ հաշվարկների` 1000 տարի հետո աշխարհի բնակչության թիվը կհասնի մոտ 14 միլիարդի: Այս հաշվարկները հազիվ թե հավաստի լինեն, սակայն երկարագնդի բնակչության աճը այնուամենայնիվլուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: Դրա համար էլ բազմաթիվ մարդիկ ջանք ու եռանդ չեն խնայում լուծումներ գտնելու համար:  Արդյոք գենետիկորեն մոդիֆիկացված սննդամթերքը կբարարարի մարդկանց քաղցը, թե՞ այն վնասակար ներգործություն կունենա մեր առողջության և ի վերջո նաև միջավայրի վրա: Ըստ գիտնական Ռեյի` մի օր մենք սնունդ կընդունենք ճիշտ այնպես, ինչպես բույսերը արևի ճառագայթներն են ընդունում:   Որքան ավելի տեխնոլոգիան զարգանա, այնքան ավելի քիչ մարդկությունը կախում կունենա երկրագնդի բնական ռեսւրսներից: Սա կարծես մեջբերում լինի գիտաֆանտաստիկ գրքից: Ինչ խոսք, դժվար է այսպիսի կանխատեսումների հավատալ, սակայն Աստված տա, որ դրանք ճիշտ դուրս գան:

4. Բնապահպանական խնդիրների լուծումներ


Ռեյը հավատում է, որ բնապահպանական և էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներին ապագայում տեխնոլոգիական լուծումներ կտրվեն: Նա պնդում է, որ Երկիր մոլորակը չի վերածվի աղտոտված, գերբնակեցված, աղմկոտ ու քաոսային վայրի:  Նա հավատացած է, որ նանոտեխնոլոգիաները հնարավորություն կընձեռեն կասեցնել բնապահպանական վտանգները, բավարար քանակությամբ էներգիայի պաշար մատակարարել, մաքրել ջուրն ու օդը և արևային պանելների միջոցով  արևային էներգիա ստանալ: Նա հավատում է, որ էներգիայի հետ կապված մի շարք խնդիրներ կլուծվեն 2030 թ.-ին` այս նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ: Կիրականա՞ն արդյոք գիտնական Ռեյի այս դրական կանխատեսումները, տեխնոլոգիաները կնպաստեն մարդկությանը, թե՞  միայն ավելորդ աղբ կավելացնեն արդեն իսկ դիզված աղբակույտին: Սա կերևա մոտակա 1000 տարում:  

5. Կյանքի ավելի երկար տևողություն


Բոլոր նշվածներից, այս մի տեսլականը ամենահիմնավորվածն է: Գիտնականներն ավելի ու ավելի շատ փաստեր են հայտնաբերում, որոնցով ապացուցվում է, որ ծերացման գործընթացը կարող է դանդաղեցվել: Նանոտեխնոլոգիաների շնորհիվ հնարավոր կլինի ոչնչացնել պաթոգենները, շտկել գենետիկական խնդիրները և դանդաղեցնեել ծերացման գործընթացը:

6. Հավերժական կյանք


Ապագայի տեխնոլոգիաները կարող են ոչ միայն դանդաղեցնել, այլ ամբողջապես դադարեցնել ծերացման գործընթացը, ինչի արդյունքում այլևս մահ չի լինի: Ռեյը հավատացած է, որ կգա այն օրը, երբ մարդիկ հավիտենական կյանք կունենան: Իր «Ֆանտաստիկ ծովային ճանապարհորդություն. ապրե՛ք բավականաչափ երկար, որպեսզի կարողանաք հավերժ ապրել» գրքում Ռեյը գրում է այն մասին, թե ինչպես մարդիկ կարող են քայլեր ձեռնարկել իրենց կյանքը երկարացնելու համար: Նանոտեխնոլոգիան ժամանակի ընթացքում այնքան կզարգանա, որ հնարավորություն կընձեռի վերականգնել օրգանիզմի առողջությունն ու երիտասարդությունը: Կենսատեխնոլոգիան գնալով զարգանում է և շուտով թույլ կտա անջատել և միացնել մեր ֆերմենտները: Հզոր տեխնոլոգիաների ստեղծումը հնարավորություն կտա երկարացնել մարդկային կյանքի տևողությունը: Տարեցտարի կյանքի միջին տևողությունն աճում է. 1800-ականներին կյանքի միջին տևողությունը 37 տարի էր, սրանից 1000 տարի անց այն գուցե անվերջ լինի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել