1in.am-ը գրում է.
ԵԱՀԿ գործող նախագահ Լեոնիդ Կոժարան կոչ է արել ակտիվացնել ջանքերը ԵԱՀԿ-ի տարածաշրջանում ձգձգվող կոնֆլիկտների խաղաղ լուծման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, այս մասին ասվում է Լ.Կոժարայի՝ Խաղաղության միջազգային օրվա կապակցությամբ հղված հայտարարության մեջ:
«Խաղաղության միջազգային օրը առաջարկում է ամբողջ աշխարհում բռնության ու ռազմական գործողությունների դադարեցման առանձնահատուկ հնարավորություն: ԵԱՀԿ տարածաշրջանում ձգձգվող կոնֆլիկտները մնում են կազմակերպության տարածքում լարվածության ու սպառնալիքի հիմնական աղբյուրները: Հարկավոր է կրկնապատկել ջանքերը՝ ստեղծելու այդքան անհրաժեշտ քաղաքական կայք, ու որպեսզի երկրներին օգնենք գտնել կոնֆլիկտների խաղաղ լուծումներ»- նշել է Կոժարան:
Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն ունի ստուգված ու հուսալի գործիքներ՝ կարգավորելու բանակցային գործընթացը, որը կկարողանա երկրների միջև ստեղծել վստահության մթնոլորտ ու շարունակել ճանապարհը դեպի կոնֆլիկտների հաստատուն լուծում: