Հազարավոր , անհաշվելիներ ...
Եթե միայն կարողանայի դեմ գնալ անցանկալիներիս ... Ավա~ղ ...
Կարո~տ , սե~ր , քեզ հետ լինելու անզուսպ ցանկություն ...
Եթե միայն կարողանայի կողքիդ լինել , լինեիր կողքիս ...
Եթե միայն մի պահ գրկեի քեզ , գրկումդ թեկուզ անշնչանայի ...
Եթե միայն կարողանայի արտահայտել բառերով , թե ինչեր կան ներսումս ...Չես էլ պատկերացնի , թե ինչ է կատարվում ինձ հետ , երբ ձայնդ եմ լսում ...
Եթե միայն հնարավոր լիներ չնայել երկնքին ամեն գիշեր ու չհիշել , թե միասին ինչքան էինք սիրում նայել աստղերին ու ինչ-որ անսովոր բաներ նկատել ...
Եթե միայն ներքին ուժս բավական լիներ , որ այս սպասումի օրերին առանց արցունքի ես ճանապարհեի ...
Եթե միայն դու լինեիր աշխարհում , դա էլ բավական կլիներ ինձ ...
Եթե միայն անփոխարինելի չլինեիր ... միակ :
Ցավոք , ամենակարևորները հաճախ անհաս են , հեռու , շա~տ հեռու ` անկախ մեր կամքից ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել