1in.am-ը գրում է.
Չիկագոյում (Իլլինոյս նահանգ) զոհվել է 3 մարդ, ևս 23-ը վիրավորվել են, այդ թվում՝ 3-ամյա երեխա ու 2 դեռահաս, հայտնում է Reuters-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր 13 տուժածի մասին: Առաջին հրաձգությունը տեղի է ունեցել այգում 2013թ. սեպտեմբերի 19-ի գիշերը: Համաձայն ականատեսների վկայությունների՝ հրաձգությունը եղել է տեղի փողոցային ավազակախմբերի միջև հարաբերությունների պարզում:
Ներկայում ոստիկանությունը կատարում է կրակ բացած անձանց որոնումները: Ավելի ուշ ոստիկանությունը հայտնել է այլ հրազենի կիրառմամբ այլ դեպքերի մասին, ինչի հետևանքով վիրավորվել էր 10 մարդ, 3 մարդ սպանվել էր:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_wusa_216229.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել