Tert.am-ը գրում է․

ՆԱՏՕ-ն մինչև վերջին պահը փորձում էր պահպանել երկխոսությունը Ռուսաստանի հետ։

Այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՌԻԱ նովոստին։

«Ռուսաստան-ՆԱՏՕ երկխոսության ոչնչացման պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը, քանի որ մենք իսկապես փորձել ենք։

Մենք փորձեցինք, 90-ականներին և նույնիսկ առաջընթաց գրանցեցինք, ստորագրվեց Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնարար ակտը, ստեղծեցինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ, իրականացրեցինք համատեղ գործունեություն։

Նաև առաջընթաց է գրանցվել ՌԴ-ի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում, մասնավորապես՝ սպառազինությունների վերահսկման հարցում», - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել