Emedia.am-ը գրում է.

Ամերիկացի 83-ամյա Ջորջ Սորոսն ամուսնանում է երրորդ անգամ։

Ինչպես հայտնում է Իտար–Տաս գործակալությունը, միլիարդատիրոջ հարսնացուն է 42-ամյա Թամիկո Բոլթոնը, ով նախկինում զբաղվում էր համացանցով սննդիտարրերի վաճառքով, իսկ այժմ օն–լայն իոգայի դասընթացներ առաջարկող ընկերություն է հիմնել։ Բոլթոնի համար դա կլինի երկրորդ ամուսնությունը։

Նշենք, որ Սորոսի անձնական կարողությունը գնահատվում է 20 մլրդ. դոլար։ հարսանեկան տոնակատարությունները կտևեն 3 օր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել