Lurer.com-ը գրում է.

Բերման է ենթարկվել Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը Մոսկվայում ընկերության գլխավոր գրասենյակի մոտ տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո։ Այս մասին հայտնում հայտնում է РБК-ն։

«Անվտանգության ուժերը ձերբակալել են Տատյանա Բակալչուկի ամուսնուն և Wildberries-ի բաժնետոմսերի 1%-ի սեփականատեր Վլադիսլավ Բակալչուկին»,- գրում է պարբերականը։

Wildberries-ի գրասենյակի մոտ հրաձգությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ի կեսօրին։ Միջադեպի հետևանքով՝ երկու մարդ է մահացել։ Առցանց շուկայի հիմնադիր Տատյանա Բակալչուկը մեղադրել է իր ամուսնուն կատարվածի մեջ: Վեց ամբաստանյալի մեղադրանք է առաջադրվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել