Tert.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Իրանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման մասին ՌԴ ԱԳՆ առաջարկը, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է իրավական ակտերի պաշտոնական հրապարակման կայքում։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Ընդունել Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագրի ստորագրման վերաբերյալ դաշնային պետական մարմինների և կազմակերպությունների հետ համաձայնեցված Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության առաջարկը»,- ասվում է փաստաթղթում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ Ռուսաստան կատարելիք այցի ժամանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել