Tert.am-ը գրում է.

Ռուսաստանը կարող է փոխել Սիրիայի վերաբերյալ իր դիրքորոշումը, եթե հասկանա, որ նախագահ Բաշար ալ-Ասադը խաբում է։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը։

«Ես այժմ տեսականորեն եմ խոսում։ Սակայն, եթե մենք վստահ լինենք, որ նա մեզ խաբում է, մենք կարող ենք փոխել մեր դիրքորոշումը»,-ասել է Իվանովը Ստոկհոլմում Ռազմավարական հետազոտությունների լոնդոնյան միջազգային ինստիտուտի համաժողովի ժամանակ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել