Tert.am-ը գրում է․

Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության իսկությունը։

Այս մասին  Tert.am-ին հայտնեցին ՀՀ Կառավարությունից։

«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,-ասված է հայտարարությնա մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում էր, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխանցման հաղորդակարգի միջոցով։

«Մեր տրամադրության տակ է տվյալների բազան», - հայտարարում են հաքերները, սպառնալով՝ եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել