How To Smoke a Cigar Like a Boss

Ինչպե՞ս սկսել:

Ինչպես բարձրորակ գինին, բարձրորակ սիգարը նույնպես առանձնանում է տարբեր հատկանիշներով ու առանձնահատկություններով: Եթե դուք պատահականորեն ընտրեք սիգարը, ապա հավանականությունը, որ դուք մեծապես հաճույք կստանաք դրանից ավելի քիչ կլինի, քան եթե դուք խնամքով ընտրենք սիգարը` նախապես հասկանալով դրա առանձնահատկությունների մասին: Առաջին ու հիմնական բանը, որ անհրաժեշտ է իմանալ սիգարների մասին դա դրա ծագումն է (որտեղ է արտադրվել), սիգարի չափը և որքան թունդ է այն:

Սիգարի արտադրությունը` ծագումը:

Սիգարի համն ու դրա առանձնահատկությունները տարբերվում են ըստ դրանց արտադրված վայրի: Սիգարները հիմանականում արտադրվում են Դոմինիկյան Հանրապետությունում, Բրազիլիայում, Նիկարագուայում, Մեքսիկայում, Ջամայկայում, Հոնդուրասում, Միացյալ Նահանգներում:
Կարող եք հարցնել, թե ո՞րն է տարբերությունը այս երկրներում արտադրվող սիգարների միջև, և ի՞նչն է ազդում դրանց առանձնահատկությունների տարբերությունների վրա: Առաջին ու հիկմնական խնդիրը հողի մեջ է` այն հողի, որտեղ աճում են սիգարի տերևները: Բացի այդ մեծ նշանակություն ունի նաև կլիմայական պայմանները, որում աճում է սիգարի բույսը:
Պետք է ուշադիր լինել, թե ինչ արտադրության սիգար եք ծխում. այդպես կկարողանաք հասկանալ, թե կոնկրետ որ տարածաշրջանի սիգարներն են ձեզ առավել դուր գալիս:

Սիգարի թնդությունը:

Քանի որ գրեթե ոչ մի պիտակի վրա նշված չէ, թե ինչքան է սիգարի թնդության մակարդակը, անհարաժեշտ է սիգարների վաճառողից ճշտել դրանց տարբերությունների մասին: Սովորաբար, որքան մուգ է սիգարը, այնքան այն ավելի թունդ է: Մի ընտրեք ամենաթուդ սիգարը, եթե դեռևս նոր եք սկսում օգտագործել սիգարներ` այն ձեզ համար խիստ չոր կթվա: Փոխարենը ավելի փափուկ տարբերակն ընտրեք կամ առնվազն միջին թնդության սիգար: Սիգար ծխելիս սովորաբար ծուխը ներս չեն քաշում: Մինչդեռ որոշ սիգարի սիրահարներ հենց նման կերպ են վարվում, այնուամենայնիվ շատ ավելի լավ է ուղղակի վայելել դրա համը բերանում ու ծուխը բաց թողնել և ոչ թե կուլ տալ:

Ի՞նչ նշանակություն ունի չափը:

Սիգարի չափը մեծ նշանակություն ունի: Դրա երկարությունն ու շարավիղի չափը սովորաբար կապված են լինում սիգարի թդության հետ: Այնպես որ, եթե նոր եք սկսել ծխել, ավելի լավ է սկսեք ավելի փոքր չափի սիգարներից, որոնք ավելի փափուկ կլինեն:

Ինչպե՞ս է պետք կտրել սիգարը:

Մինչ սիգարը ծխելը անհրաժեշտ է կտրել դրա գլխիկը` վերջինից մոտ 6մմ ներքևի հատվածից: Իսկ սիգար կտրելու համար հատուկ գործիքներ կան, ոնրոցից ամենահաճախ օգտագործվողը երկակի սայրով գիլյոտինն է:

Ինչպե՞ս է պետք վառել սիգարը:

Դուք ցանկանում եք վայելել ձեր սիգարի համը, առանց քիմիական հավելումների, այնպես չէ՞: Այդ դեպքում երբեք մի՛ վառեք սիգարը թղթե լուցկով: Այս լուցկին վառվում է ծծմբով, որը ծծմբի դիօքսիդ է արտադրում, և այն իսկապե վատ հոտ ունի: Դուք հաստատ չեք ցանկանա, որպեսզի այս հոտը խառնվի ձեր 30 դոլար արժողությամբ սիգարին:
Սիգարը վառելու համար կարելի է օգտագործել` անգույն, անհոտ բութանի կրակայրիչ, եղենափայտից լուցկիներ (կարելի է ձեռք բերել սիգարի խանութում), փայտից երկար լուցկիներ (երկար, քանի որ այդ կերպ դրանք ավելի երկար այրվելով խնամքով կվառեն ձեր սիգարը):
Մի վառեք սիգարը բերանին: Վառելուց հետո թեթևակի փչեք, որպեսզի ամբողջ ծայրը բռնկվի: Երբ տեսնեք, որ ամբողջ ծայրը վառված է, կարող եք արդեն սկսել ծխել ու վայելել:

Սիգարի օղակը:

Մի՛ հանեք սիգարի օղակը մինչև որ չծխեք մինչև այդ կետը: Եթե փորձեք այն հանել, սոսինձը կարող է կպչել սիգարի տերևին ու այն պատռել:

Ինչպե՞ս պահել սիգարները:

Եթե պլանավորում եք որոշ ժամանակով պահել սիգարները մինչև դրանք ծխելը, ապա ունեցեք դրա համար նախատեսված առանձին հատուկ տուփ, որտեղ կպահպանվի դրանց համար հատուկ խոնավության մակարդակը, որպեսզի ձեր սիգարները չփչանան: Եթե ձեր սիգարները չորանան, դրանց համը ավելի կոպիտ կդառնա և դրանց օրիգինալ համը չեք զգա: 

Այստեղ կարող եք իմանալ թե Ինչպե՞ս է պետք փաթաթել կուբայական սիգարները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել