Armlur.am-ը գրում է․
Սեպտեմբերի 28-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության սուրբ արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին կվերաօծվի Մայր Տաճարը:
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը հայտարարեց, որ հրավերներ ուղարկվել են իշխանություններին, իսկ ներկա գտնվելն իրենց որոշումն է։
ArmLur.am-ը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանից հետաքրքրվել է՝ ինքը հրավեր ստացե՞լ է, թե՝ ոչ, և ի՞նչ որոշում ունի մասնակցության մասով․
«Ես հրավեր չեմ ստացել։ Իմ ժամանակացույցը հստակ չգիտեմ այս պահին, որ հասկանամ, բայց չեմ ստացել հրավեր, ստանալու դեպքում՝ կմտածեմ»,-ասաց նա։
Նյութի աղբյուր՝ https://armlur.am/1402127/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել