Նկարիչներ, որոնք երբեք չեն լսել ֆոտոխցիկի մասին

Ի սկզբանե թվում է, թե սրանք առաջնակարգ լուսանկարներ են, բայց իրականում՝ հիպերրեալիստական նկարներ, որոնց վրա զարմանալի ճշգրտությամբ պատկերված է իրականությունը:


Լիննեա Ստրիդ 

 

Լիննեա Ստրիդը ծնվել է 1983թ.-ին փոքրիկ շվեդական գյուղում: Երբ նա 16 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Իսպանիա, 2004թ.-ին Լիննեան նորից Շվեդիա վերադարձավ, որտեղ 4 տարի սովորեց նկարչական դպրոցում: Ներկայումս նկարչուհին աշխատում է հիպերրեալիզմի ժանրում և մասնակցում է տարբեր ցուցահանդեսների:  

 

Գալինա Սևոստյանովա  

 

Գալինա Սևոստյանովան ինքնուս նկարչուհի է  ռուսական Կեմերովո քաղաքից: Լուրջ զբաղվել է նկարչությամբ 2010թ.-ից և այդ ժամանակվանից ի վեր հիպպերրեալիզմի ժանրում անհավանական հաջողությունների է հասել:

 

Խուան Կարլոս Մանյարես  

 

Խուան Կարլոս Մանյարեսը ծնվել է 1970թ.-ին Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում: Լինելով ինքնուս նկարչ, նա ներկայցրել է իր առաջին ցուցադրությունը 24 տարեկանում  «La Escalera» ցուցահանդեսում: Որոշ ժամանակ անց նրա անունը հայտնի դարձավ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

 

Կալլի Խուան  

 

Գերմանացի նկարիչ Կալլի Խուանը հայտնի է ամբողջ աշխարհին, որպես հանդուգն և հակասական գործերի հեղինակ: Սկսելով իր կարիերան ստենդների դիզայնից, Կալլին դարձավ ամենահարգված նկարիչ-հիպերրեալիսներից մեկը:

 

Պատրիկ Կրամեր

 

Պատրիկ Կրամերը ծնվել է Քեյսվիլլ քաղաքում, Յուտա նահանգ, ԱՄՆ: Նկարիչը չի սահմանափակվում մեկ թեմայով: Նա նկարում է ամեն ինչ՝ դասական  նատյուրմորտներից և դիմանկարներից, մինչև  բնապատկերներ և քաղաքային տեսարաններ:


Ուիլյամ Լազոս

 

Կանադացի նկարիչ Ուիլյամ Լազոսը արդեն երկար տարիներ է, ինչ ստեղծում է հիպերրեալիստական նկարներ: Նրա գործերի գլխավոր յուրահատկությունը՝ լույսի և շողքի ապշեցուցիչ խաղն է:

 

Դամիեն Լոեբ

 

Որոշ քննադատներ քննադատում են հիպերրեալիստների նկարները օրիգինալության բացակայության համար, բայց նկարիչ Դամիեն Լոեբի գործերը բացառություն են հանդիսանում:  Բազմաթիվ դետալների միջոցով նա ընդգծում է կանացի մարմնի գեղեցկությունը՝ նրա բոլոր առավելություններով և թերություններով:

 

Գարրիետ Ուայթ

 

Գարրիետ Ուայթը ծնվել է Թոնթոն քաղաքում, Մեծ Բրիտանիա: Նա ավարտել է տեղական նկարչական ուսումնարանը, որտեղ կատարելագործել է հիպերրեալիզմի իր ունակությունները: Ներկայումս նրա աշխատանքները հիմնականում ցուցադրվում են կոմերցիոն ցուցադահանդեսներում:

 

Վինսենտ Ֆատաուզզո

 

Հայտնի ավստրալացի նկարիչ Վինսենտ Ֆատաուզզոի գործերը ներկայացված են ամբողջ աշխարհով մեկ: Նրա Heath նկարը ստացել է մրցանակ հայտնի Archibald Prize 2008 մրցույթի ժամանակ: Հիթ Լեջերի դիմանարը նկարվել էր նրա մահից մի քանի օր առաջ:

 

Ֆիլիպ Մյունոզ 

 

Ինքնուս նկարիչ Ֆիլիպ Մյունոզն ապրում է Բրիսթոլում, Մեծ Բրիտանիա: Հեղինակի գործերը նվիրված են գլամուրին և նրա ազդեծությանը ժամանակակից հասարակության վրա: Ինչպես խոստովանում է Ֆիլիպը, նրա աշխատանքների նպատակն է ցուցադրել ակտիվ քաղաքային կյանքը, այդ պատճառով նկարներից շատերի վրա կարելի է տեսնել զվարճացող մարդկանց:

 

Նատալի Վոդժել

 

Նատալի Վոդժելի նկարների մեծամասնության վրա պատկերված են խորհրդավոր կանայք, որոնք կախարդացնում են հանդիսատեսին իրենց գեղեցկությամբ և ողբերգականությամբ: Մարդկային մարմնի լոզուն հասկանլու կարողությունն այս հեղինակի առանձնահատուկ գիծն է:


Ռոբին Էլեյ  

 

Ռոբին Էլեյը ծնվել է Բրիտանիայում, մեծացել է Ավստրալիայում, իսկ կրթություն է ստացել ԱՄՆ-ում: Նրա յուրաքանչյուր նկարը 5 շաբաթների և 90 աշխատանքային ժամերի արդյունք է:

 

Իվան Ֆրանկո Ֆրագա

 

Իսպանացի նկարիչ Իվան Ֆրանկո Ֆրագան նկարչական կրթություն է ստացել Վիգո քաղաքի համալսարանում, Իսպանիա: Նրա աշխատանքները ցուցադրվել են Իսպանիայի բազմաթիվ ցուցահանդեսներում, ինչպես նաև նա մասնակեցել է բազմաթիվ մրցույթների:

 

Կանգ Կանգ Հուն  

 

Կորեացի նկարիչ Կանգ Կանգ Հունն օգտագործում է իր նկարների մեջ ամենատարբեր առարկաները՝ միախառնելով դրանք մարդկանց հրաշալի դիմանկարների հետ:  

 

Դենիս Պետերսոն

 

Դենիս Պետերսոնը հանդիսանում է հիպերրեալիզմի ուղղություններից մեկի հիմադիրն ԱՄՆ-ում: Նրա աշախտանքներն առաջինն են հայտնվել Բրուքլինյան թանգարանում, Թեյթ Մոդերնի ցուցահանդեսում և այլ վայրերում: Նկարիչը նախընտրում է նկարել գուաշով և ակրիլային ներկերով:

 

Շերիլ Լյուկսենբուրգ

 

Կանադացի նկարիչ Շերիլ Լյուկսենբուրգը արդեն 35 տարի է, ինչ կատարելագործում է իր աշխատանքների տեխնիկան: Որպես հիմնական նյութ նա օգտագործում է ակրիլային ներկերի և ջրաներկի խառնուրդը: Իր աշխատաքներում նա փորձում է պատկերել մարդկային մարմնի փոքրագույն դետալները:


Պարկ Հենգ Ջին

 

Կորեացի նկարիչ Պարկ Հենգ Ջինը ավարտել է կերպարվեստի ֆակուլտետը Սեուլում:, որից հետո ցուցադրում էր իր աշխատանքների մի մասը Պեկինի թանգարաններում: Ներկայումս ապրում է Նյու-Յորքում:

 

Ռուֆ Թայսոն  

 

Բրիտանացի նկարչուհի Ռուֆ Թայսոնն ինչպես որ իր կոլեգաներից շատերը չունի նկարչական կրթություն: Նա նկարում է գրաֆիտով և ջրաներկով, բայց երբեմն օգտագործում է այլ ներկեր:


Կատարինա Զիմնիչկա

 

22-ամյա լեհացի նկարչուհի Կատարինա Զիմնիչկայի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, բայց նրա աշխատանքների ռեալիզմը  ուղղակի ապշեցնում է:

 

Սյուզանա Ստոյանովիչ

 

Սերբ նկարիչ Սյուզանա Ստոյանովիչը հանդիսանում է հիպերրեալիզմի ամենափորձառու վարպետներից մեկը: Դեռ մանկուց սկսելով իր նկարչական կարիերան, նա աստիճանաբար դարձավ շատ հայտնի նկարչուհի: Նա չի սահմանափակվում նկարչական մեկ տեխնիկայով կամ նյութերով:

 

Լեսլի Հարրիսոն

 

Ամերիկացի նկարչուհի Լեսլի Հարրիսոնը 30 տարվա պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում ստեղծում է կենդանիների հիասքանչ ռեալիստական նկարներ:

 

Ռոդ Չեյզ 

 

Ռոդ Չեյզն ամենահայտնի և ամենալավ հրպերրալիստ նկարիչներից է: Նա բազմաթիվ գովասանքների է արժանացել իր կոլեգաների կողմից: Յուրաքանչյուր իր նկարի վրա նա հարյուրավոր ժամեր է ծախսում:

 

Ռոդ Պեններ

 

Ամերիկացի նկարիչ Ռոդ Պենները ապրում է Տեխասում և շատ է սիրում պատկերել այդ նահանգի փոքրիկ քաղաքները; Իր նկարներում նա պատկերում է խաղաղ կյանքը և հեռավոր վայրերի առօրյա անցուդարձը:

 

Պեդրո Կամպոս  

 

Իսպանացի նկարիչ Պեդրո Կամպոսը նկարում է յուղաներկերով կտավի վրա: Իր կարիերան նա սկսել է դեռ մանկուց: 30 տարեկանում Պեդրոն լրջորեն մտածեց անկախ նկարիչի մասնագիտության մասին:  Եվ հիմա, 44 տարեկանում նա շատ հայտնի վարպետ է, ում նկարները ցուցադրվում են լոնդոնյան նկարչական Plus One ցուցահանդեսում:

 

Շերիլ Կելլի

 

Ամերիկացի նկարիչ Շերիլ Կելլիը նկարում է միայն հին ավտոմեքենաներ:  Նկարչուհին այսպես բնութագրում է իր կիրքը,- «Առաջինն, ինչ ինձ գրավում է դա գեղեցկությունն է: Ես կարող են կորել գեղեցիկ մեքենաների արտացոլանքի մեջ»:

 

Ջեյսոն դե Գրաֆ  

 

Կանադացի նկարիչ-հիպերրեալիստ Ջեյսոն դե Գրաֆը ծնվել է 1971թ.-ին Մոնրեալում: Հիանալի նատյուրմորտների հեղինակը այսպես է խոսում իր արվեստի մասին, - «Իմ հիմնական ցանկությունը խորության և ներկայության պատրաքնի ստեղծումն է, որը շատ դժվար է ստանալ լուսանկարի միջոցով»:  

 

Սթիվ Միլզ  

 

Նկարիչ-հիպերրեալիստ Սթիվ Միլզը ծնվել է Բոսթոնում: Իր առաջին աշխատանքը վաճառել է 11 տարեկանում: Միլզի խոսքերով, նա միշտ հետաքրքիր էր համարում մանրասմնորեն ուսումնասիրել առարկաները, որոնց վրա առօրյա կյանքում մարդիկ ուշադրություն չեն դարձնում: Նրա նկարիների գլխավոր թեման հենց դա է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել