Tert.am-ը գրում է․

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն չհայտարարված այցով ժամանել է Իրան։

Այս մասին հաղորդում է իրանական IRIB պետական հեռուստաալիքը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ նա հանդիպել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Աքբար Ահմադիանի հետ։

Բանակցությունների ընթացքում, ինչպես հաղորդում են իրանական մի շարք լրատվամիջոցներ, Շոյգուն հայտարարել է, որ «Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցությունների» հարցում Ռուսաստանն աջակցում է Իրանի քաղաքականությանը:

Ըստ իրանական լրատվամիջոցների Շոյգուն Թեհրանում հանդիպել է  նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և նրան փոխանցել Պուտինի ուղերձը։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Շոյգուն Փեզեշքիանին է փոխանցել նաև «ձեռք բերված պայմանավորվածությունների մասին հաշվետվություն»:

Նշենք, որ սա վերջին մեկուկես ամսվա ընթացքում Շոյգուի երկրորդ այցն է Իրանի Իսլամական Հանրապետություն. վերջին անգամ նա ԻԻՀ է այցելել օգոստոսի սկզբին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել