1in.am-ը գրում է.

Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդներից մեկը` Ուգո Սանչեսը, վստահ է, որ թիմի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն կարող է գերազանցել անհատական բոլոր ռեկորդները, որոնք սահմանվել են տարբեր ժամանակներում:

«Ռոնալդուն ֆուտբոլային հսկա է, ինչպես Լիոնել Մեսսին: Պորտուգալացին ավելի է բարելավել իր խաղը: Եթե Ռոնալդուին հաջողվի խուսափել վնասվածքներից, ապա նա կարող է գերազանցել «Ռեալ»-ի բոլոր անհատական ռեկորդները:

Նա կգերազանցի նաև Ռաուլին, ով ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն է: Նոր պայմանագրի ստորագրումը միայն հանգստություն կհաղորդի նրան, որն ակնհայտ կլինի նաև նրա խաղում»,- հայտարարել է Սանչեսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել