Tert.am-ը գրում է․
Աշխարհն այսօր ավելի ժողովրդավար է քան երբևէ, սակայն միևնուն ժամանակ, ժողովրդավարությունից ակնկալիքներն են աճել և ստացվում է, որ անբավարարվածությունը ժողովրդավարությունից նույնպես ամենաուժեղն է քան երբևէ։
Պատճառն այն է , որ ժողովրդավար երկրներն ի վիճակի չեն եղել լուծել հավասարության հարցը, ի վիճակի չեն եղել լուծել կոռուպցիան։
Այս մասին Yerevan Tribune-ին տված հարցազրույցում ասել է հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն։
Այն հարցին, թե երբևէ տեղի կունենան հայ–թուրքական սահմանների բացումը, և որոնք կլինեն այդ սահմանի բացման հետևանքները, Աճեմօղլուն պատասխանել է․ «Ես գաղափար չունեմ, որովհետև կարծում եմ, որ Թուրքիայի դիրքորոշումը բավականին բարդ է, կա պատմական թշնամություն 2 երկրի միջև, բայց ամենակարևոր մասն այստեղ այն է, որ Թուրքիան շատ շահավետ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ։
Ու հարցն այստեղ այն է, թե այդ հարաբերություններում Թուրքիան ինչ դեր ունի, կկարողանա սանձել Ադրբեջանին։
Միևնույն ժամանակ հարաբերություններ ՀՀ-ի հետ կարգավորելով ինչքանով է կախված Ադրբեջանից։
Ես այդ հարցի պատասխանն չունեմ, որովհետև չգիտեմ թե Էրդողանն ինչքան ազատ է իր որոշումներում։ Հայաստանի համար դա շատ կարևոր է, Թուրքիայի համար՝ ոչ։ Դրանից Թուրքիան շատ չի շահի։
Հայաստանին է պետք Թուրքիայի հետ սահմանը, Թուրքիային այն պետք չէ։ Այս ռիսկին պետք է գնալ, քանի որ ՀՀ-ն այլ կերպ չի կարողանա դիմակայել»,-ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, որ Դարոն Աճեմօղլուն կարող է գալ Հայաստան, ոտքի կանգնեցել տնտսությունը, ինչու Աճեմօղլուն չի եկել, նա պատասխանել է․ «Ես երբեք չեմ մտածել, որ կարող եմ դա անել, ես դրսից մարդ եմ, չեմ հասկանում հայկական էկոնոմիկան մանրամասն։ Չպետք է գերագնահատել դրսից էքսպերտի»,-ասել է նա։
«Հայաստանի ամենաուժեղ կողմն անկախացումից ի վեր մարդկային կապիտալն է եղել, կրթված աշխատաշուկան, ու այն ինչ պատահեց, երկիրը չկարողացավ պահել, և երկրի ամենակրթված զանգվածը լքեց երկիրը տնտեսական և քաղաքական անկայունության պատճառով։ Իրենց վերադարձնելը շատ օգտակար կլինի»,- ավելացրեց տնտեսագետը։
Խոսելով հայ–ռուսական հարաբերությունների մասին նա ասաց․ «Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները բարդ են ու վտանգավոր։
Պատկերացրեք այն ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում տեղի ունենա նաև ՀՀ-ում, դա աղետ կլինի։ Ռուսական արջին կառավարել է պետք․ սա է ամենամեծ մարտահրավերը»,- ասել է Աճեմօղլուն։