Emedia.am-ը գրում է.

Սեպտեմբերի 21-ին, ժամը 00.50-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մոտակայքում` ոլորանների հատվածում, այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.39-ին, մարվել` 02.54-ին:

Ամբողջությամբ այրվել է Մ. Ե.-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 35 ՏO 220 պետհամարանիշի ավտոմեքենան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել