Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հերքել է շրջանառվող լուրերը, թե Իրանը բալիստիկ հրթիռներ է վաճառում Ռուսաստանին։ Այս մասին հայտնում է Իրանի Tasnimnews լրատվական գործակալությունը։

«Մեկ անգամ ևս հստակ հիշեցնում եմ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը: Ցանկացած պնդում, թե Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է վաճառում, սուտ է»,- հայտարարել է Քանանին:

Նա ԵՄ-ին խորհուրդ է տվել խուսափել կեղծ տեղեկությունների վրա հիմնված մեղադրանքներից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել