Aysor.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է հայ ժողովրդին անկախության 22-րդ ամյակի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանության Facebook-յան էջից

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը ևս շնորհավորական ուղերձ է հղել.

«Այսօր հայ ժողովրդի համար հպարտության օր է: Անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հաստատումը մեծ նվաճում էր: Միացյալ Թագավորությունը շարունակելու է համագործակցել Հայաստանի հետ քանի որ այն ձգտում է ապահով, բարգավաճ ապագայի»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել