Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք շատ հստակ ասել ենք, որ Միացյալ Նահանգները մտադիր չէ մասնակցել այս պատերազմին։

Մենք չենք պատրաստվում ուղարկել մեր զորքերը», - ասել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

Միաժամանակ նա նշել է, որ ամերիկյան կողմը մտադիր է շարունակել աջակցել Կիևին և նրան զենք ուղարկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել