Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է  Shamshyan.com-ը, «Կոկա-կոլա» ընկերությանը պատկանող բեռնատարի առջևի աջ կողմի անիվի վնասման պատճառով մեքենան ամբողջությամբ փակել է դեպի Աշտարակ տանող ճանապարհահատվածը։ Խցանումը հասնում է մոտ 3 կմ-ի։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:
Մի քանի վարորդներ երթևեկում էին հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծելով դեպի Երևան ընթացող վարորդների համար։ Պարեկները ոմանց ենթարկեցին վարչական պատասխանատվության, որից հետո հանդիպակաց երթևեկությունը դադարեցվեց։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել