Սեպտեմբերյան մարտերի 2-րդ տարելիցը պետական մակարդակով ոչ ոք չուզեց հիշել: ալիևը սահմանազատման սյունը կկոխեր համապատասխան վայրերը, եթե հարգանքի տուրք մատուցվեր ադրբեջանցիներին վերացրած տղերքի հիշատակին: Իսկ այդ կռվում զոհված տղերքը 200-ից ավել էին...
Քառօրյա պատերազմը տևեց ավելի երկար. ծանր տեխնիկայով ու առաջնագծի ողջ երկայնքով ընթացած բախումներին մենք երեք անգամ քիչ զոհ ունեցանք, ավելի քիչ տարածքային կորուստ ունեցանք, քանի 22 թվի սեպտեմբերի 13-15-ին:
Որովհետև 16-ին բանակ կար, ղեկավար կար, երկիր կար: Ու նաև դրա շնորհիվ էր, որ անուն առ անուն ճանաչեցինք այդ մարտերում ընկած տղերքին, նրանց սխրանքները:
Սեպտեմբերյան մարտերում զոհված տղերքի անուններն առ այսօր չկան, երկրորդ տարում արդեն չեն հիշում, չեն հիշատակում: Ոչ եղել էին, ոչ էլ...
2 անհետ կորած համարվող, բայց միջդիրքային հատվածում գտնվող զինվորների մասունքներ էլ 2 տարի ձյան ու արևի տակ թողնելուց հետո, միայն 1-2 ամիս առաջ կարողացան ետ ստանալ: Դեռ հարց է՝ ստացա՞ն, թե տվեցին:
Չնայած զարմանալի չի. անգամ 2020 թվի զոհերի անուններն են կիսատ-պռատ: Անհետ կորածներն էլ չասած:
նիկոլենց ղեկավարած բանակը պարտության սիմվոլ ա դարձել: Սպայական կազմի ու նիկոլից գեներալի ուսադիրներ ստացածների մասին էլ չասեմ:
նիկոլենց կառավարած երկիրը սեփական զավակների արժեքը չիմացող ժողովրդով ա լի: Դա երկրի ղեկավարի ուղիղ արտացոլանքի հետևանքն ա. եթե ընտրել ես, երկիրդ վստահել ես անհայրենիք չմոների, ուրեմն մի այդպիսին էլ դու ես:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid0FB1iKpvj76rZzZxXz3VruJqeMd1faA7GZanaFU4GipNygBThGrBZCwjSpenJfWd6l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել