1in.am-ը գրում է.

2013թ. հուլիսին Թուրքիա նավթի ներմուծումը մեծացել է 15.3%-ով՝ հունիսի համեմատ՝ կազմելով 1.7 միլիոն տոննա: Այս մասին հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգաշուկայի կարգավորման մարմնի հաշվետվությունը:

Հաշվետվության համաձայն՝ 2013թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում նավթի ներմուծումն աճել է 0.1%-ով՝ 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով 10.6 միլիոն տոննա:

Դիզելային վառելիքի ներմուծումը հուլիսին աճել է 14.7%՝ կազմելով 915 հազար տոննա, իսկ 2013թ. յոթ ամիսներին ներմուծումն աճել է 6.4%-ով՝ մինչև 5.3 միլիոն տոննա:

2013թ. հուլիսին Թուրքիայից բենզինի արտահանումն աճել է 1.5%-ով՝ հունիսի համեմատ, և կազմել է 202 հազար տոննա, նավերի համար վառելիքի արտահանումը մեծացել է 65.8%-ով՝ մինչև 186 հազար տոննա: Ավիացիոն վառելիքի արտահանումը գրանցել է 10.9% աճ և կազմել է մինչև 281 հազար տոննա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել