Շնորհավոր, 22 տարեկան իմ տղա… Դու ինձ համար մայր չես եղել երբեք։ Ես մայր ունեմ։ Դու էն ջահել, սիրուն տղան ես, որ ինձ պետք է պաշտպանի, կանգնի թիկունքիս, թեւեր տա, գլուխս կախ չթողնի հանկարծ։ Ես երբեք չբարձրացա քո ուսերին, իմ թանկ տղա։ Որովհետեւ դու մեր տոտեմ այծի նման չես կարողանում բարձրանալ քո լեռների ծերպերը. ոտքերդ թույլ են։ Ու ես դեռ չեմ կարողանում ջարդել նրանց ողնաշարը, ովքեր թուլացրել են քո ոտքերն ու վիզդ ծուռ թողել։ Ես չեմ ամաչել քո պրիշիկների համար, որովհետեւ դու ի՛մ սիրուն տղան ես։ Ամեն դեպքում, կներես, որ հաճախ եմ մատս տնկում դրանց վրա ու ասում՝ պրիշիկներ կան......... Ես ուզում եմ, որ դու լինես աշխարհի ամենասիրուն, ամենաուժեղ տղան։ Պաչպչում եմ աչքերդ։ Չտխրես։ Ծնունդդ շնորհավոր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: