Հրազենային վիրավորում ստացած ոստիկանի վիճակը կայուն ծանր է. այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։
«Վիրահատությունից հետո Արթուր Այվազյանի վիճակը կայուն ծանր է, նա տեղափոխվել է բաժանմունք»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին տեղեկություններ էին ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված է։ «Անձին վնասազերծելու ընթացքում նա կրակոցներ է արձակել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Մեկ ոստիկան զոհվել է, մյուսը տեղափոխվել է ԲԿ»։
Նշենք՝ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչների և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է մեկ ոստիկանի սպանության, ևս չորսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել