Tert.am-ը գրում է․

Կուրսկի շրջանի որոշ տարածքներում, որտեղ ներխուժել են Ուկրաինայի զինված ուժերը, «համակենտրոնացման ճամբարներ» են ստեղծվել, ասվում է ՌԴ ԱԳՆ հատուկ զեկույցում, փոխանցում  է ՌԻԱ Նովոստիին։

«Գրոհայինների կողմից վերահսկվող մի շարք տարածքներում ստեղծվել են «համակենտրոնացման ճամբարներ», որտեղ հարկադրաբար քշվել են խաղաղ բնակիչները, ովքեր չէին ցանկանում կամ հնարավորություն չունեին լքել հակառակորդի կողմից գրավված տարածքը»,- ասվում է փաստաթղթում։

«Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերն օգտագործել են տարածաշրջանի բնակիչներին՝ արտասահմանյան լրագրողների քարոզչական պատմությունները նկարահանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել