Aysor.am-ը գրում է.

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ ԱՄՆ Օհայո նահանգի Վաշինգտոն փոքրիկ քաղաքում ոստիկանը ծեծում է մեծահասակների և երեխայի:

Rosbalt.ru-ի փոխանցմամբ` Էրիկ Հարտ անունով ոստիկանը կանգնեցրել է մեքենա, որը ժամկետանց ապահովագրություն է ունեցել:

Մեքենան կանգնեցնելուց հետո, ոստիկանը ձեռնաշղթաներ է հագցրել կին վարորդին, ինչին ականատես է եղել կնոջ ամուսինը, ով տնից դուրս է վազել` դեպի շղթայված կինը:

Ոստիկանը առանց բացատրությունների ձեռնաշղթաներ է հագցրել նաև տղամարդուն ու ծեծի ենթարկել նրանց:

Միջադեպին ականատես երեխան հարցրել է ոստիկանին, թե ինչ է պատահել և արժանացել նույն բախտին:

Ոստիկանը շղթայված քաղաքացիներին տեղից տեղ է տեղափոխել և անպատվել:

Նշվում է, որ ԱՄՆ-ում բողոքի ցույցեր են սկսվել ոստիկանին պատասխանատվության ենթարկելու համար: Առայժմ ոստիկանին հեռացրել են աշխատանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել