Panorama.am-ը գրում է.
Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Սեպտեմբերի 21-ը մեր տոնացույցի ամենագլխավոր օրն է: 22 տարի առաջ ապագայի հանդեպ մեծագույն հավատով, սեփական ճակատագիրը տնօրինելու ձգտմամբ «այո» ասացինք մեր երկրի անկախությանը: 22 տարի, դժվարություններն ու զրկանքները հաղթահարելով, աշխարհին ապացուցեցինք անկախ ապրելու մեր իրավունքը: 22 տարի առաջ գիտակցված ընտրություն կատարեցինք և ընդունեցինք սերունդների համար խիստ պատասխանատու որոշում:
Այսօր էլ պատասխանատու ենք մեր երկրի, մեր հող ու ջրի, մեր ժողովրդի համար: Այսօր էլ պարտավոր ենք աշխարհին ապացուցելու ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագրին տնօրինելու մեր ժողովրդի իրավունքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու հաստատակամությունը: «Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին, ահա հրամայականը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ