Armenpress.am-ը գրում է.
Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Գարո Փայլանի բնորոշմամբ՝ Հայաստանի հետ սահմանին գտնվող թուրքական բնակավայրերում բնակիչները ցանկանում են, որպեսզի սահմանը բացվի, քանի որ հասկանում են, որ դա իրենց համար ձեռնտու է։
Գարո Փայլանը նման կարծիք հայտնեց «Արմենպրես»-ին տված հարցազրույցում՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև երկու պետությունների միջև սահմանի հնարավոր բացման վերաբերյալ։
«Թուրքիայի և Հայաստանի սահմանին գտնվող թուրքական քաղաքներն ու բնակավայրերը շատ աղքատ են։ Հետևաբար, այդ քաղաքները սպասում են, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, քանի որ դա նրանց ձեռնտու է։ Թուրքիայի ներսում այլ տեղերում ևս հասկանում են, որ սահմանների բացումն օգտակար կլինի, և այդ առումով որոշակի ճնշում կա Էրդողանի վրա», - ասաց Փայլանը՝ հավելելով, որ Թուրքիայի նախագահը հաշվարկում է, թե ո՞ր տարբերակն է իր համար առավել շահավետ․ եթե սահմանի բացման դեպքում շահերը կորուստներից շատ են, ապա նա կբացի սահմանը, իսկ եթե կորուստներն ավելի շատ են, քան օգուտներն, ապա սահմանը չի բացի։
Փայլանն ասաց, որ Արցախի 44-օրյա պատերազմից հետո Էրդողանը կողմնակից էր հայ-թուրքական սահմանի բացմանը, բայց հիմա, դժբախտաբար, այդպես չէ։ «Արևմուտքի երկրները փորձում են Էրդողանին համոզել, որպեսզի սահմանները բացվեն, իսկ կառուցվելիք ճանապարհները և հաղորդակցային ուղիները օգտագործվեն տարածաշրջանային երկրների կողմից»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: