Tert.amLife-ը գրում է

««Women՛s Club»-ն ինձ համար անհասկանալի էր, նույնիսկ չէի հասկանում դա ինչ է: Իրենք երկար ինձ համոզեցին, մինչև ասացի՝ լավ կփորձեմ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Անահիտ Ղուկասյանն ու պատմեց, թե ինչպես է համաձայնվել մասնակցել իր համար անսովոր նախագծին:

Ավելորդ լեքսիկոն չեմ օգտագործում

Ինձ համար մի քիչ տարօրինակ էր այդ ֆորմատը: Ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ, իսկ КВН-ի ֆորմատը մի քիչ այլ է: Բայց ասացի՝ լավ, կփորձեմ: Նախ պայման դրեցի, որ ոչ մի դեպքում, ոչ մի ավելորդ լեքսիկոն չեմ օգտագործելու, ոչ հայեցի բառեր չեմ ասելու: Դա ինձ համար շատ կարևոր է, որովհետև ազգը առաջին հերթին իր լեզվով և հավատքով է մնում որպես ազգ: Եվ այդ ծամածռություններն, իմ կարծիքով, շեղում են մեր ազգին: Դրա համար, ես պայմանավորվեցի, և այդպես էլ անում եմ, ոչ մի ավելորդ խոսք չեմ ասում եթերում, միշտ գրական լեզվով եմ խոսում, ավելորդ բառ ինձ թույլ չեմ տալիս: Ինձ համար շատ կարևոր է իմ լեզուն և ազգը:

Մտածում էի, որ չեմ համակերպվի...

Երիտասարդների հետ շատ հաճույքով եմ աշխատում, բոլորը պրոֆեսիոնալ մարդիկ են, շատ շնորհքով ու հետաքրքիր մարդիկ են, նաև շատ բարի: Այնքան լավ մթնոլորտ է այդ կոլեկտիվում, ոչ մի անգամ չեմ նեղվել: Սկզբում մի քիչ տարօրինակ էի ինձ զգում, այնուամենայնիվ տարիքով նրանցից շատ մեծ եմ, նրանք երեխաներ են ինձ համար:

Մտածում էի, որ երևի չեմ համակերպվի, բայց այնքան բարի ու ջերմ միջավայր է, որ ես ինձ լավ եմ զգում: Չեմ զղջում, որ մասնակցեցի նախագծին: Արդեն 3 ամիս է սիրով մասնակցում եմ: Երիտասարդնեն էլ շատ պատրաստակամ փորձ են անում, որովհետև դա ևս իմ պայմանն էր: Առանց փորձի չի կարելի դուրս գալ հանդիսատեսի առաջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել